Հասարակական11:14, 06 Նոյեմբեր 2020
Երկրաշարժ Էգեյան ծովում
Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։
Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։
Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովին ափամերձ Իզմիր քաղաքում և հարակից շրջաններում։ Երկրաշարժի հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, զոհվել էր 114 և վիրավորվել 1035 քաղաքացի։ Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել էին ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |