Տնտեսական15:49, 07 Նոյեմբեր 2020
Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մուրաթ Ույսալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է նախկին ֆինանսների նախարար Նաջի Աղբալը։
Մուրաթ Ույսալն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ․ հուլիսի 6-ին՝ պաշտոնանկ արված նախկին ԿԲ նախագահ Մուրաթ Չեթինքայայի փոխարեն։
Այսպիսով, Մուրաթ Ույսալը դարձավ Թուրքիայի ԿԲ 2-րդ նախագահը, ով պաշտոնից հեռացվում է նախքան պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Մուրաթ Ույսալի պաշտոնավարման ժամանակահատվածը նշանավորվեց հատկապես այն բանով, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան շարունակաբար և աննախադեպ կերպով արժեզրկվում է՝ հատելով ռեկորդային 8․5 լիրա/1 ԱՄՆ դոլար սահմանագիծը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |