Քաղաքական00:54, 08 Նոյեմբեր 2020
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն Արցախի թեմայով հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
Էրդողանը նշել է, որ հայերը պիտի «վերադարձնեն Ադրբեջանի տարածքները», իսկ Հայաստանի իշխանություններին հարկավոր է համոզել ողջամիտ բանակցությունների գնալ։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ ղարաբաղյան հակամարտության լուծումն ավարտին հասցնելը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի կայունության ապահովման տեսանկյունից։
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին:
«Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական-դիվանագիտական կարգավորման լուծման ուղիների որոնմանը։ Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նախագահների հեռախոսազրույցին հաջորդել է երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |