Տնտեսական11:03, 09 Նոյեմբեր 2020
Էրդողանի փեսայի հրաժարականից հետո թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Նախօրեին Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն տարածեց իր հրաժարականի մասին:
Ալբայրաքի հրաժարականի լուրից անմիջապես հետո թուրքական մամուլում և սոցցանցերում սկսեցին գրել թուրքական արտարժույթի շուկայում լիրայի փոքր-ինչ արժևորման միտումների մասին։
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային գրել է, որ Թուրքիան խորը ճգնաժամի մեջ է և չնայած դրան տնտեսության հարցերով պատասխանատու նախարարը նույնիսկ չի կարողանում պատշաճ հրաժարական տալ։
Փայլանը նկատի ունենալով ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի և ապա Ալբայրաքի պաշտոնանկությունը, գրել է․ «Ներպալատական խարդավանքները քար են գցում մեր 83 մլն քաղաքացու ապագայի վրա»։
Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին հակառեկորդը կազմել էր 8․58: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 11.19:
Սակայն այս շաբաթ չնչին փոփոխությամբ թուրքական արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 ԱՄՆ դոլար/8․35 լիրա և 1 եվրո/ 9․9332 փոխարժեքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |