Քաղաքական18:18, 09 Նոյեմբեր 2020
Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։
Նշվում է, որ Ալբայրաքի հապճեպ հրապարակած հրաժարականի որոշումը վառ ապացույցն է այն բանի, թե որքան խորն է ճգնաժամը Թուրքիայում։
Քրդամետ կուսակցության դիտարկմամբ՝ Թուրքիայի ճգնաժամի պատասխանատուն երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
«Էրդողանի և իր կառավարության կազմի միակ լավությունը Թուրքիայի համար կլինի այն, որ նրանք հրաժարական տան։ Կոչ ենք անում Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ։ Թուրքիային փրկության տանող միակ ճանապարհը անհապաղ ընտրությունների կազմակերպումն է, որին պատրաստ է HDP-ն»,-նշված է հաղորդագրությունում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:

Թուրքիայի նախագահը Պակիստանի առաջնորդ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |