Տարածաշրջան14:30, 16 Նոյեմբեր 2020
Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցը

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում: Էրդողանի ստորագրությունը կրող օրինագծով նախատեսվում է զինվորականներ ուղարկել Ադրբեջան, այդ երկրի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք հրադադարի մշտադիտարկման կենտրոնում ծառայելու համար:
Խորհրդարան ուղարկված օրինագծի տեքստում մասնավորապես ասվում է. «Համատեղ կենտրոնի տեղը որոշելու է Ադրբեջանը: Կենտրոնում ծառայելու են զինվորականները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև քաղաքացիական անձի կարգավիճակով մասնագետները: Այս քայլը համապատասխանում է 2010թ.-ի օգոստոսի 16-ին կնքված «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրով մեր երկրի ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրած միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին, և ԵԱՀԿ-ի սկզբունքներին. օգտակար է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության տեսանկյունից, ինչպես նաև անհրաժեշտություն է մեր ազգային շահերի տեսանկյունից»։
Նշվում է նաև, որ զինանձնակազմի թվաքանակը և գործողությունների ժամկետը կորոշվի նախագահ Էրդողանի աշխատակազմի կողմից:
Թուրքիայի սահամանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ մեջլիսի կողմից արտասահմանում գործողություններ իրականացնելու նպատակով բանակն օգտագործելու համար կառավարությանը տված մանդատի ժամկետը սահմանափակված է 1 տարով՝ ամեն անգամ երկարացնելու հնարավորությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |