Քաղաքական10:59, 24 Նոյեմբեր 2020
ԵՄ, Իտալիայի դեսպանները և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Վերջին շրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածությունն ավելի է սրվել նոյեմբերի 22-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետևանքով:
Թուրքիայում Եվրամիության և Իտալիայի դեսպաններին ու Գերմանայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել «Իրինի» առաքելության և թուրքական նավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ առաքելությունը թուրքական «Roseline-A» նավում ստուգումներ անցկանցնելու համար հստակ թույլտվություն չի ստացել Թուրքիայից:
Դեսպաններին և հավատարմատարին ուղղված բողոքի նոտայում Անկարան պնդել է, որ տեղի ունեցած միջադեպը հակասում է միջազգային իրավունքին:
Հիշեցնենք, որ դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունը նոյեմբերի 22-ին գերմանական «Համբուրգ» ֆրեգատին ցուցումներ էր տվել կանգնեցնել թուրքական «Roseline-A» բեռնատար նավը, նշելով, որ այն անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա:
Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից մոտ 200 կիլոմետր հյուսիս Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել էր ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել և թույլ չէր տվել ստուգել այն: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված էին եղել անմիջապես դադարեցնել բեռի ստուգումը: «Roseline-A»-ն շարունակել է իր ճանապարհորդությունը դեպի Լիբիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը դժգոհել է Սիրիայում գործող որոշ ուժերի վարքագծից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |