Տնտեսական14:56, 24 Նոյեմբեր 2020
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը:
Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական հակառեկորդը կազմել էր 8․58: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 11.19:
Նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո, թուրքական ազգային արժույթը որոշակիորեն բարելավեց դիրքերը արտարժույթի շուկայում, սակայն նոյեմբերի 23-ից սկսեց կրկին արժեզրկվել:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային Twitter-ում գրել է.
«Դոլարը կրկին հատեց թուրքական 8 լիրայի շեմը: Նույնիսկ տոկոսադրույքի 15 տոկոսով բարձրացումը չկարողացավ իջեցնել դոլարի ջերմությունը: Քանի դեռ միաձնյա ռեժիմ է, կոսմետիկ միջոցներն անարդյունավետ են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |