Միջազգային14:11, 26 Նոյեմբեր 2020
Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձևի ընդունման կապակցությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երեկ ընդունած որոշումը միջազգային ամենահիմնարար նորմերը՝ օրինականությունն ու արդարադատությունը հանուն ներքաղաքական մտադրությունների անտեսելու օրինակ է: Իսկ որոշման մեջ Թուրքիայի վերաբերյալ շարադրված անհիմն պնդումներն ամբողջովին մերժում ենք: Ֆրանսիայի Սենատի այս որոշումը ցույց է տալիս, թե ինչու համնախագահների կողմից (որոնք պետք է անկողմակալ լինեին) իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները մինչև այսօր խնդրին լուծում չեն տվել:
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հնչել է մտահոգություն այն առումով վերջին շրջանում Ֆրանսիան հաճախակի կենտրոնանում Թուրքիայի վրա։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ֆրանսիայի կողմից «Թուրքիայի՝ տարածաշրջանում արդարությունն ու օրինականությունը պաշտպանող սկզբունքային դիրքորոշումն ընդունելը և Թուրքիայի վերաբերյալ նաև պատմական առումով ծայրաստիճան սխալ հղումներից հրաժարվելը» կարևոր անհրաժեշտություն է փոխադարձ լավ հարաբերությունների տեսանկյունից:
Իսկ վերջում հույս է հայտնվում, որ Ֆրանսիան այսուհետև տարածաշրջանի կայունության հաստատման համար «կառուցողական» դիրքորոշում կորդեգրի, ապա նաև նշվում, որ Թուրքիան պատրաստ է Արցախի խնդրի լուծման հարցում աշխատել Ֆրանսիայի հետ, ինչպես աշխատում է մյուս գործընկերների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |