Քաղաքական11:36, 26 Նոյեմբեր 2020
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական մամուլը, նշելով, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։
Նեթանյահուն և Մոհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի շրջանակում խոսել են Թուրքիային թիրախավորելու ռազմավարության շուրջ։
Կողմերը նաև քննարկել են մի ծրագիր, որն ուղղված է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելուն։
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Սալմանը, որը մտահոգ է Պաղեստինում Թուրքիայի դերակատարության համար, Նեթանյահուի հետ քննարկել է այդ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու հարցը։
«Իսրայելն Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու համար ողջունել է Էլ-Ռիյադի ակտիվ դերակատարությունը»,- մեկնաբանել է թուրքական «Haber 7» լրատվամիջոցը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում Արևելյան Երուսաղեմում այդ երկրի աճող ազդեցությունը հավասարակշռելու համար Իսրայելը թույլ է տվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող բարեգործական ընկերությունների գործունեությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |