Տնտեսական13:03, 30 Նոյեմբեր 2020
Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին:
Զորավարժությունները մեկնարկում են 2020-ի նոյեմբերի 30-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 6-ը։ Զորավարժությունները, որոնք անցկացվում են 2017-ից, պաշտպանության և անվտանգության ոլորտում Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև եռակողմ համագործակցության մաս են կազմում:
Այս համագործակցությունն այս տարի էապես ամրապնդվում է, քանի որ առաջին անգամ մասնակցելու են Ֆրանսիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած ուժերը:
Բազմազգ զորավարժությունները տեղի կունենան նաև Եգիպտոսում, մասնավորապես Ալեքսանդրիայում և Կահիրեի թռիչքների տեղեկատվական շրջանում:
Զորավարժությունների ընթացքում, որոնք բաժանված են երեք փուլի, կկիրառվեն որոնողափրկարարական աշխատանքներ, էլեկտրոնային պատերազմներ, վերգետնյա վարժանքներ և գործի կդրվեն ծովային կազմավորումներ: Նշվում է, որ Թուրքիան իրեն մեկուսացված է զգում Արևելյան Միջերկրական ծովում զորավարժանքների պատճառով: Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է. «Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ով է ցանկանում լարվածության աճ, խուսափում երկխոսությունից և չի ցանկանում խաղաղություն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |