Քաղաքական10:19, 04 Դեկտեմբեր 2020
Գերմանիայում «գորշ գայլերը» մահով են սպառնում հայերին
Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Այս մասին գրում է քրդական «ANF News» լրատվական կայքը։
Դեռևս նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Դրա պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։
Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու այդ կազմակերպության գործունեությունը։ Մասնավորապես նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվեց օրինագիծ։ Այդ օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։
Չնայած եվրոպական երկրներում ձեռնարկված այդ միջոցներին, թուրք ծայրահեղականները վերջին օրերին, մասնավորապես, Գերմանիայում բնակվող հայերին սպառնալիք պարունակող բազմաթիվ նամակներ են ուղարկում։
Գերմանական «Die Welt» թերթի հաղորդմամբ՝ ամենից շատ հայերին ուղղված սպառնալիքներ են հնչեցվել Գերմանիայի Հանաու, Օսնաբրյուկ և Համբուրգ քաղաքներում։ Թերթը նաև նշում է, որ նույնաբովանդակ նամակների զգալի աճ է նկատվել արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Գերմանաբնակ հայ փաստաբան Իլիաս Ույարը «Die Welt» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Քյոլնում և Բեռլինում ապրող հայերին նույն հեռախոսահամարից զանգահարելով՝ մահով են սպառնում։
Այս միջադեպերի կապակցությամբ Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը նամակով դիմել է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի ներքին հարցերով պատասխանատու Հերբերտ Ռոյլին՝ ներկայացնելով այդ երկրում ապրող հայերի մտահոգությունները։
Եպիսկոպոս Իսախանյանը նամակում ուշադրություն է հրավիրել թուրք ծայրահեղականների մեկնարկած արշավներին։
Քրդական լրատվական կայքը նաև նշել է, որ տարիներով Եվրոպան աչք փակելով թուրք ազգայնականների գործողություններին, վերջապես վերջին մեկ ամսվա ընթացքում քայլեր է ձեռնարկում այս խմբերի գործունեությունն արգելելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սադիր Ժապարտովը «Թուրքիա-Ղրղզստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 6-րդ նիստի» շրջանակներում ունեցած ելույթում Թուրքիային որակել է ռազմավարական գործընկեր:
Թուրքիայի իշխանական ԱՇԿ-ի առաջնորդն անդրադարձել է Օջալանին ներում շնորհելու, ամբիոն հրավիրելու և այդպիսով Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններին վերջ տալու մասին իր հայտարարությանը։
Նոյեմբերի 5-ին Բիշքեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի գլխավորությամբ կայացել է «Թուրքիա-Ղրզստան բարձր համագործակցության խորհրդի 6-րդ նիստը»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արևելյան քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ:
«Մենք հրաժարվել ենք 9․5 միլիարդ դոլարի առևտրից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինի Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակն ու Իսրայելի գործողությունները։
Փարիզյան տոնավաճառը մեկնարկել է նոյեմբերի 4-ին և կավարտվի նոյեմբերի 7-ին։
Հունաստանի վարչապետն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք իրականացվելիք այցին ընդառաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |