Հասարակական17:47, 04 Դեկտեմբեր 2020
2020թ․ Թուրքիայից ավելի քան 419 հազ․ սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին Թուրքիայում գրանցված սիրիացիների թիվը 3 մլն 638․288 է։
Չաթաքլը նաև հայտնել է, որ մինչև այսօր 419․040 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր։
Թուրքիայի իշխանությունները 2020թ․ փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Թուրքիայի նախագահի այդ որոշումից հետո շուրջ 3 ամսվա ընթացքում 402․011 սիրիացի փախստական էր վերադարձել իր երկիր, իսկ մայիսի սկզբի դրությամբ Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թիվը կազմում էր 3 մլն 580․263։
Եթե համեմատենք այս ամսվա տվյալները մայիսին հրապարակված տվյալների հետ, ապա կարող ենք նշել, որ Սիրիա վերադարձած փախստականների թիվն ավելի քիչ է եղել (մայիս-դեկտեմբեր, ընդհ․՝ 17.029), քան մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թվին, ապա մայիսից հետո այդ ցուցանիշն ավելացել է 58․025-ով։
Նշենք, որ Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչության տվյալներով՝ Թուրքիայում սիրիացիները ամենից շատ բնակվում են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |