Քաղաքական13:27, 04 Դեկտեմբեր 2020
Հունաստանը Թուրքիայի վերաբերյալ պայման է դրել Եվրամիության առաջ
Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը քննարկվելու է առաջիկա օրերին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին։
Պաշտոնական Աթենքը ԵՄ-ին բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, քանի որ վերջինս Արևելյան Միջերկրականում ապօրինի աշխատանքներ է իրականացնում։
Հունաստանը որոշել է, որ որևէ համատեղ հայտարարություն չի ընդունի, եթե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող միջոցներ չձեռնարկվեն։
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթը, անդրադառնալով այդ թեմային, գրել է, որ Հունաստանը ԵՄ-ի վերջին գագաթնաժողովին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար հաջողության չհասավ, սակայն հիմա Ֆրանսիայի և Կիպրոսի Հանրապետության աջակցությամբ ԵՄ-ի անդամ երկրներին «շանտաժի է ենթարկում»։
Թերթը նաև նշում է, որ ԵՄ անդամ այն երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, չեն ողջունում Հունաստանի պատժամիջոցների վերաբերյալ կոչերը՝ հավելելով, որ մինչև օրս այդ կոչերը մերժել են ԵՄ անդամ երկրներից Իսպանիան, Հունգարիան, Մալթան և Գերմանիան։
Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: ԵՄ գագաթնաժողովից առաջ թուրքական «Oruç Reis» երկրաբանական-հետախուզական նավը ժամանակավորապես դուրս բերվեց նավահանգստից՝ տեխնիկական սպասարկման աշխատանքների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |