Ռազմական17:15, 07 Դեկտեմբեր 2020
Ռուսաստանը սպասում է Թուրքիայի որոշմանը S-400-ների 2-րդ խմբաքանակի վերաբերյալ

Թուրքիան Ռուսաստանին ամբողջովին վճարել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի համար նախատեսված գումարը։ Այդ մասին հաղորդել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Նա հայտարարել Է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան:
«Այդ պայմանագիրը բացառիկ Էր, որովհետեւ այն իրականացվել Է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաև այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,- ասել Է Չեմեզովը:
«Ռոստեխ»-ի ղեկավարը հայտարարել Է, որ ՌԴ-ն նախկինի պես Անկարայից որոշումների Է սպասում S-400-ների երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ:
«Այժմ գնդակը Թուրքիայի կողմում Է. որոշումների ենք սպասում մեր գործընկերներից:
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |