Քաղաքական12:41, 09 Դեկտեմբեր 2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին):
«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, ԱՄՆ նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակող միջոցներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, որը գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռքբերմանը», - ասվում է բյուջեի նախագծում, որն աջակցվում է օրենսդիրների կողմից:
Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկվի ԱՄՆ Սենատի կողմից: Եթե նախաձեռնությունը հաստատվի ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից, այն կուղարկվի նախագահի ստորագրությանը: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է այս փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային S-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը կտրուկ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ դաշինքի կողմից: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Վաշինգտոնը Անկարային հեռացրեց ամերիկյան F-35 արտադրական ծրագրից:
Բացի այդ, Միացյալ Նահանգները սպառնում է Թուրքիային S-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, բայց չի շտապում այդ քայլերը ձեռնարկել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում է, որ չի թողնի անպատասխան այդպիսի սահմանափակումների կիրառումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |