Քաղաքական11:36, 10 Դեկտեմբեր 2020
Էրդողանի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոնցերին
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Մարշալի գերմանական ֆոնդի կողմից կազմակերպված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկմանն անդրադարձել է Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին և ԵՄ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը:
Քալընը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մի մասն է և ցանկանում է լինել ԵՄ լիիրավ անդամ, մնալ Արևմտյան դաշնակցության ուժեղ գործընկեր ու դաշնակից։ Բայց դա չի նշանակում, որ Մերձավոր Արևելքի երկրների կամ էլ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի ունենալու:
Խոսնակը քննադատել է դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նախաձեռնությունը՝ այն անվանելով Թուրքիայի համար «հիասթափություն»:
«Թուրքիայի հետ պատժամիջոցների և սպառնալիքի լեզվով խոսելը երբեք օգուտ չի տվել: Հուսով եմ եվրոպացիներն ու ԵՄ ղեկավարները այդ գաղափարից կհրաժարվեն»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ տեսակ պատժամիջոցների և սպառնալիքի լեզվով խոսելը սովորաբար հակառակ էֆեկտն է ունենում: Քալընը նշել է, որ ԵՄ-ի հետ ցանկանում են նոր էջ բացել և առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության գործընթացում:
Խոսնակը, նկատի ունենալով ԵՄ անդամ երկրներից մասնավորապես Ֆրանսիայի և Հունաստանի հետ հարաբերությունները, ասել է. «Այո, մենք որոշ երկրների հետ որոշակի հարցերի շուրջ տարբերություններ ունենք, բայց չպետք է թույլ տանք, որ դրանք թելադրեն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների չափանիշները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |