Քաղաքական12:22, 16 Դեկտեմբեր 2020
Թուրք պրոֆեսոր․ «Իրանը ԼՂ-ից հետո դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից»
Թուրքիայի Բողազիչի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Քյումբարօղլուն «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Իգդիր-Նախիջևան գաղատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Գյուրքան Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից։
Թուրք պրոֆեսորը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում «նոր էջ բացած Ադրբեջանի հաղթանակից հետո» տարածաշրջանում նոր հավասարում է ստեղծվում։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր գազատարի կառուցմամբ, որը բավարարելու է Նախիջևանի բնական գազի կարիքները, կվերականգնվի և՛ Նախիջևանի տնտեսությունը, և կապահովվի տարածաշրջան բնական գազի անխափան մատակարարումը։
Պրոֆեսորն ընդգծել է, որ հիշյալ գազատարի ծրագիրը ռազմավարական տեսանկյունից լուրջ նշանակություն ունի Թուրքիայի համար։
Քյումբարօղլուն, հիշեցնելով, որ Նախիջևանը բնական գազը ստանում է Իրանից, ասել է․ «Նախիջևանը էներգետիկայի հարցում Իրանից կախում ունեցող երկիր էր։ Այն Թուրքիայի համար դեպի թյուրքական աշխարհ բացվող դարպաս է, ինչպես նաև թյուրքական աշխարհի հետ միավորող դուռ»։
Նա կարևորել է նաև թյուրքական աշխարհի հետ կապի ապահովումն ու այս տարածաշրջաններում ազդեցիկ դերակատարման համար Թուրքիայի կողմից ենթակառուցվածքայի ծրագրերի իրականացումը։
Պրոֆեսորը, այնուհետև անդրադառնալով Նախիջևանն Ադրբեջանին կապող հնարավոր միջանցքի ստեղծմանը, նշել է, որ այն իրականացվելու դեպքում և՛ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապ կապահովվի, և՛ նաև Կասպից ծով- Թուրքիա էներգետիկ խողովակաշարը կկրճատվի 300 կմ-ով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |