Քաղաքական13:58, 17 Դեկտեմբեր 2020
ԱՄՆ-ի կոնգրեսականները Թուրքիայի կառավարությանը դատապարտող հայտարարություն են հրապարակել
ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել:
Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խորը անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի ներսի ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը:
«Նախագահ Էրդողանի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը վտանգում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը, սպառնում է համատեղ պաշտպանության սկզբունքը, որը նախատեսում է համատեղ աշխատանք Ռուսաստանի ստեղծած սպառնալիքի դեմ: Այս իրավիճակը նպաստում է Վլադիմիր Պուտինի կողմից դաշինքում պառակտման սերմեր ցանելուն»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներին՝ դրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ:
«Էրդողանը, որը Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ վարձկան զինվորներ է ուղարկել, այլ միջազգային հակամարտություններ էլ է հրահրել»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությանը դատապարտել են նաև Միջերկրական ծովում Հունաստանի տարածքային ջրերի սահմանները խախտելով, նավթագազային հորատման աշխատանքներ իրականացնելու, «Համաս»-ին աջակցելու և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ապաստան տալու, ինչպես նաև դատական իշխանությունը Էրդողանին ենթարկացնելու ու Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներակայացուցչությունների աշխատակիցների դեմ դատական հետապնդումներ իրականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |