Ռազմական10:54, 18 Դեկտեմբեր 2020
Պոմպեոն՝ Չավուշօղլուին. «S-400-ները սպառնում են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հայտնել է, որ Մոսկվայից C-400 զենիթահրռիային համակարգերի գնումը սպառնում է ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, և կոչ է արել լուծել այդ հարցը:
Երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ:
«ԱՄՆ պետքարտուղարը նախարար Չավուշօղլուին հասկացնել է տվել, որ S-400-ները սպառնում են ամերիկյան անձնակազմին և ռազմական տեխնոլոգիաներին, ինչպես նաև Ռուսաստանին թույլ է տալիս մուտք գործել թուրքական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերություն»,-նշել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Քեյլ Բրաունը:
Նրա խոսքով' Պոմպեոն Չավուշօղլուին խորհուրդ է տվել С-400-ի հարցն այնպես լուծել, որը համահունչ կլինի երկու երկրների պաշտպանական հատվածի համագործակցության՝ տասնամյակներ ձգվող պատմությանը, բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը թուրք գործընկերոջը հիշեցրել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հաստատել էր դաշինքի համակարգերի հետ օպերատիվ համատեղություն ունեցող զենքեր և ռազմատեխնիկա գնելու պարտականությունը:
Պոմպեոն նաև նշել է, որ Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ կիրառվող սահմանափակիչ միջոցառումների նպատակն է թույլ չտալ Ռուսաստանին ստանալ «զգալի եկամուտ» և ազդեցություն ունենալ արտասահմանում իր զենքի մատակարարումից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |