Ռազմական12:03, 18 Դեկտեմբեր 2020
Թուրքիան ռազմանավեր և ԱԹՍ-ներ կվաճառի Ուկրաինային

Ուկրաինան ցանկանում է Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում որոշվել է խորացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա համագործակցությունը։
Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Ըստ այդմ՝ Թուրքիան կբավարարի Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության «Ada» հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։
Կորվետ - ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորովետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակա-սուզանավային պաշտպանությունը ափերին:
Նշենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել էր, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։ Նախարարի խոսքով՝ այդ նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։
Ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։
Իսկ հոկտեմբերին Անդրեյ Տարանն ու Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, ԱԹՍ-ների և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |