Իրավական11:28, 21 Դեկտեմբեր 2020
Թուրքիայում վերջին 7 տարում կառուցվել է 141 բանտ
Թուրքիայի մեջլիսի գլխավոր ընդդմիադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձել է իշխանությունների բանտային քաղաքականությանն ու բանտերի կառուցման թեմային։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը վերջին 7 տարում 141 բանտ է կառուցել և 2021թ․ ևս 39 բանտ է նախատեսում կառուցել։
Շեները, դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներին, ասել է․ «Հանրապետության պատմության ընթացքում (1923թ․ ի վեր - խմբ․) կառուցված բանտերի քանակով բանտեր եք կառուցել։ 2014թ-ից մինչև այսօր 141 բանտ եք կառուցել։ Թուրքիայում ընդհանուր 8 տարվա ընթացքում 180 նոր բանտ կառուցված կլինի։ Ներկայում 355 բանտ կա մեր երկրում»։
Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է Թուրքիայում 2002-ից մինչև այսօր կալանավորների և բանտարկյալների թիվը։
«2002 թվականին կար 58․000 բանտարկյալ, 2019-ին՝ 291․500։ Համաներմամբ ազատվել է 45․000 դատապարտյալ։ Այժմ բանտերում գտնվում է 265․000 մարդ»։
Ըստ Շեների՝ բանտարկյալների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Աբդյուլլաթիֆ Շեներին արձագանքել է իշխող կուսակցության պատգամավոր Հասան Չիլեզը՝ նշելով. «Գումար կա, բյուջե կա, կառուցում ենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |