Իրավական13:13, 24 Դեկտեմբեր 2020
Գերմանիան խստորեն դատապարտեց թուրքական դատարանի վճիռը ընդդիմադիր թուրք լրագրողի վերաբերյալ

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարի վերաբերյալ թուրքական դատարանի որոշմանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման։
Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։
«Լրագրությունն անփոխարինելի է հասարակությանը ծառայելու առումով, նույնիսկ այն ժամանակ, երբ քննադում է իշխանության ղեկին կանգնած մարդկանց։ Դյունդարի վերաբերյալ որոշումը լուրջ հարված է անկախ լրագրությանը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ Գերմանիայի համար կարևոր նշանակություն ունի մամուլի ազատությունը։
Հիշեցնենք, որ թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին հարցաքննության էր կանչվել Ստամբուլի դատախազություն։ Այդ ժամանակ նրան տեղեկացվել էր կալանավորման մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։
Մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։
2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն 3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը ,չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։
Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշման կայացումը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելից պահանջվում է 15.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |