Քաղաքական18:11, 12 Հունվար 2021
Չավուշօղլուի հրավերը մտահոգության ալիք է առաջացրել հունական մամուլում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հունաստանի վերաբերյալ հայտարարությունը հունական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել։
Հայտնի հունական «Liberal» թերթը թեմայի վերաբերյալ իր հրապարակած վերլուծության մեջ անդրադարձել է Թուրքիայի անզիջում դիրքորոշմանը։
Նիկոս Մելետիսի ստորագրությամբ հրապարակված վերլուծական հոդվածում արտահայտվել են հունական կողմի մտահոգություններն ու անվստահությունը Չավուշօղլուի հրավերի առթիվ։
Հոդվածի համաձայն՝ Թուրքիան համառորեն ձգտում է իրականություն դարձնել իր բոլոր նկրտումները՝ մասնավորապես կապված արևելյան Միջերկրածովում հույն–թուրքական տարաձայնությունների հետ։ «Թուրքիան ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ առանց որևէ բան տալու», - ասված է թերթում։
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնակոչ հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուլի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել էր, որ Կիպրոսի խնդիրը կարևոր շրջադարձային կետում է։
«Հունաստանին հրավիրում ենք բանակցությունների, որոնցից առաջինը կարող ենք կազմակերպել անմիջապես հունվարի ընթացքում։ Որպես ինքնավստահ պետություն՝ պատրաստ ենք հանդիպել։ Սա հրավեր է, հուսով ենք՝ Հունաստանն այս հնարավորությունը չի մերժի», - նշել էր Չավուշօղլուն։
Հայտնի է, որ Աթենքը ընդունել է Թուրքիայի հրավերը և հանդիպումը կկայանա հունվարի 25-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |