Ռազմական13:39, 13 Հունվար 2021
Թուրքիան ծրագրում է S-400-ներին նմանվող ՀՕՊ համակարգեր մշակել

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է 2020թ․ ռազմարդյունաբերական առաջընթացն ու անդրադարձել առաջիկա 10 տարվա ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի ծրագրերին։
Նրա խոսքով՝ հատկապես 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական զինված ուժերը սկսել են ավելի շատ օգտագործել տեղական արտադրության զենքն ու զինամթերքը։ Ընդ որում՝ նպատակն այն է, որ տեղական արտադրության զենքերը որակապես չզիջեն արտասահմանյանին, որպեսզի նախապատվությունը տրվի թուրքական արտադրանքին։
Խոսելով նաև թուրքական արտադրության «Siper» հակաօդային պաշտանության համակարգի մասին՝ Դեմիրը նշել է, որ այդ համակարգը շարւնակաբար կատարելագործվում է։ Մինչև 2025-2026թթ․ ծրագրվում է այդ համակարգը հասցնել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մակարդակին՝ օգտվելով նաև ռուսական զենքի հետ աշխատանքից ստացվող գիտելիքներից։
Թուրքիայի ռազմարդյունաբերական վարչության պետը կարևորել է նաև անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև՝ ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ռազմական տեխնիկայում առանց օպերատորի գործող սարքերի ինտեգրման կարևորությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |