Հասարակական12:52, 13 Հունվար 2021
Թուրքիան 1-ինն է աշխարհում Twitter-ին ներկայացրած պահանջներով

Թուրքիան աշխարհում առաջինն է Twitter-ին ներկայացրած օգտահաշիվների փակման, գրառումների հեռացման, այդ թվում դատարանների որոշմամբ, և այլ պահանջների թվով: Այս մասին հայտնել է տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզը` հղում անելով սոցցանցի «Թափանցիկության զեկույցին»:
2012-2020 թթ.-ին Թուրքիայի կողմից Twitter-ին ուղղվել է 45.776 տարբեր տեսակի պահանջներ: 2-րդ հորիզոնականում Ճապոնիան է՝ 38.941 հահանջ: Դատական որոշումների քանակով (6.513) Թուրքիան նույնպես 1-ին հորիզոնականում է:
Թուրքիայի պահանջով փակվել է 2.501 օգտահաշիվ: 2-րդ տեղում Ռուսաստանն է՝ 340 օգտահաշիվ: Twitter-ում ամենաշատ գրառումները հեռացվել են նույնպես Թուրքիայի պահանջով՝ 12.165 դեպք: 7.334 թվիթ հեռացվել է Ռուսաստանի, 2.759 թվիթ էլ Հնդկաստանի պահանջով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |