Տարածաշրջան13:41, 13 Հունվար 2021
Թուրքիան մտահոգություն է հայտնել Իսրայելի գործողությունների կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում բնակավայրեր հիմնելու և վերաբնակեցնելու ծրագրերը հավանության արժանացնելու վերաբերյալ իսրայելական պետության դիրքորոշումը մտահոգել է իրենց։
Իսրայելի պատկան մարմինները դեռևս անցած շաբաթ տեղեկություն էին տարածել, որ Արևմտյան ափի տարածքում 850 բնակելի շենք կառուցելու վերաբերյալ որոշումը շուտով կվավերացվի։
Թուրքիան այս կապակցությամբ արտահայտել է իր խորը մտահոգությունը՝ ընդգծելով, որ նման քայլերը միտված են կանխելու միասնական Պաղեստին պետության ստեղծումն ու օրակարգից հանել այդ հարցը։
Թուրքական կողմն այս որոշումը որակել է որպես միջազգային իրավունքը անտեսող, արհամարհող քայլ՝ կոչ անելով միջազգային կառույցներին ճնշում գործադրել Իսրայելի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |