Քաղաքական16:21, 15 Հունվար 2021
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։
Միջադեպի կապակցությումբ Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել «Ապագա» կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին։
Թեմուրջիի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում՝ Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս տանից փորձել է գնալ մզկիթ՝ ուրբաթօրյա նամազին (մուսուլմանական աղոթք) մասնակցելու համար։
Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ և հույս հայտնել, որ անհապաղ կձերբակալվեն հարձակման պատասխանատուները։
Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ 2020թ․ հունվարի 8-ին իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |