Քաղաքական11:38, 15 Հունվար 2021
2020-ին Թուրքիայում հիմնվել է 27 նոր կուսակցություն
Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել 2020թ. երկրում քաղաքական կուսակցությունների հիմնադրման և կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2020-ին Թուրքիայում հիմնվել է 27 նոր քաղաքական կուսակցություն: Մինչդեռ 2018թ. երկրում հիմնադրվել էր 2, իսկ 2019թ. ընդամենը 3 կուսակցություն: Այս ցուցանիշով Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ընդհանուր թիվը հասել է 107-ի:
Դատախազության տվյալներով՝ 2020թ. փետրվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամների թիվն ավելացել է 961.752-ով՝ ընդհանուր կազմելով 11 մլն 157.566: Նշենք, որ 2018թ. նախագահական ընտրություններին 22 մլն 335.000 ընտրող էր քվեարկել իշխող AKP-ի օգտին:
Մինչ AKP-ի անդամների թիվն ավելացել է, վերջինիս հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը կազմած, «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) անդամների թիվը 2020թ. վերջին 2 ամիսներին նվազել է 2.886-ով՝ կազմելով 490.131:
Անդամների որոշակի նվազում է նկատվել նաև Թուրքիայում գլխավոր ըննդիմադիր ուժ համարվող, «Ժողովրդահանրապետական» կուսակցությունում (CHP-ԺՀԿ): 2020թ. վերջին երկու ամսվա ընթացքում կուսակցությունը լքել է 2.270 անդամ, այդպիսով ներկայիս անդամների ընդհանուր թիվը կազմելով 1 մլն 250.635 մարդ:
Ի տարբերություն CHP-ի՝ վերջինիս խորհրդարանական դաշնակից «Լավ» կուսակցությունը անցյալ տարվա վերջին 2 ամիսների ընթացքում 14.131 քաղաքացու է անդամագրել: Այժմ կուսակցության անդամների ընդհանուր թիվը 330.450 է:
Թուրքիայում չնայած ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) դեմ ուղղված սպառնալիքներին, այնուամենայնիվ վերջինիս հաջողվել է որոշակի թվով քաղաքացիների անդամագրել: Այժմ HDP-ի անդամների թիվը 41.039 է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |