Հասարակական20:24, 19 Հունվար 2021
LinkedIn-ը ևս Թուրքիայում կբացի պաշտոնական ներկայացուցչություն

«LİnkedIn» սոցիալական ցանցը Թուրքիայում ներկայացուցչություն կբացի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բացի «LinkedIn»-ից այդ երկրում նման ներկայացուցչություններ կբացեն նաև «VK», «YouTube», «Dailymotion» և «TikTok» սոցիալական հարթակները։
Նշենք, որ միջազգային սոցիալական հարթակների նման որոշումը պայմանավորված է Թուրքիայի կողմից ներկայացված պահանջով․ այն սոցցանցերը, որոնք Թուրքիայում ներկայացուցչություն չունեն, այլևս չեն կարող Թուրքիայից գովազդի պատվերներ ստանալ։ Թուրք փոխնախարարը նշել է նաև, որ ներկայացուցչություն բացելու համար սահմանված ժամկետը շուտով սպառվում է, և բոլոր այն տեղական կազմակերպությունները, ովքեր չնայած արգելքին, կշարունակեն գովազդներ պատվիրել, նույնպես կպատժվեն։
Սոցիալական ցանցերի մասին օրենքը ուժի մեջ է մտել 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Ըստ այդմ, ի թիվս այլի, նախատեսվում է, որ բոլոր միջազգային սոցիալական ցանցերը պարտավոր են Թուրքիայում ունենալ իրենց պաշտոնական ներկայացուցչությունները, այլապես այլևս չեն կարող թուրքական ընկերություններից գովազդներ ընդունել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |