Միջազգային12:18, 21 Հունվար 2021
Թուրք գեներալ․ «Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից։
Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։
Ըստ Փեքինի՝ ԱՄՆ նոր վարչակազմի համար առաջիկա ժամանակաշրջանում S-400-ների հարցը ամենաառացնքայիններից է լինելու։ Անդրադառնալով Բլինքենի S-400-ների մասով հայտարարություններին՝ թուրք գեներալն ասել է․ «Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»։
Թուրք գեներալը «Sputnik» լրատվամիջոցի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որը գտնվում է միևնույն ուղեծիրում ԱՄՆ-ի հակառակորդների հետ»։
Նա ուշադրություն է հրավիրում Բլինքենի ելույթի այն հատվածի վրա, որտեղ ասվում է. «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որը երբեմն չի գործում այնպես, ինչպես դա պիտի անի և ակնհայտ է, որ դա շատ լուրջ խնդիր է մեզ համար»։
Փեքինը նշում է նաև, որ սրանով ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը կենթարկվի Վաշինգտոնին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |