Իրավական13:59, 22 Հունվար 2021
Եվրախորհրդարանը Դեմիրթաշին անհապաղ ազատ արձակելու պահանջով բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանում «Մարդու իրավունքները Թուրքիայում, Դեմիրթաշի և այլ քաղբանտարկյալների վիճակը» խորագրով հատուկ նիստ է կազմակերպվել։
Նիստում ելույթ է ունեցել Հավասարության հարցերով եվրահանձնակատար Հելենա Դալին, ով ընդգծել է, որ ԵՄ-ն պարբերաբար բարձրաձայնել է իր մտահոգությունները Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, իսկ համապատասխան առաջարկները ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում։
Դալին հիշեցրել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն՝ Դեմիրթաշի իրավունքները ոտնահարվել են։ Նա մտահոգիչ է համարել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչների դեմ կայացված որոշումները։
Եվրահանձնակատարը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարն անկասկած Թուրքիայի օրինական իրավունքն է, բայց այն պետք է ներդաշնակ լինի օրենքի գերակայության սկզբունքին և մարդու հիմնարար իրավունքների պահանջներին։
Նիստի ընթացքում հաստատվել է Եվրախորհրդարանի քաղաքական կուսակցական խմբակցությունների համատեղ բանաձևը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել ԺԴԿ նախկին համանախագահ Սեալհաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և հանել Դեմիրթաշին առաջադրված մեղադրանքները։ Հղում է կատարվել նաև Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի ընդունած որոշումներին։
Փաստաթղթում կոչ է արվել նաև թուրք պաշտոնյաների հետ շփումների օրակարգում պահել ոչ միայն Դեմիրթաշի, այլև իրավաբանների, իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքական գործիչների ու մտավորականների դեմ հարուցված դատական գործերը և աջակցել այդ մարդկանց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |