Հասարակական14:03, 25 Հունվար 2021
Սուլթան Աբդուլ Համիդի որդուն օգնության ձեռք մեկնած բեյրութաբնակ հայը
Թուրքիայում սուլթանության ու խալիֆայության վերացումից հետո, 1924թ․ օսմանյան սուլթանական գերդաստանի բոլոր անդամները աքսորվեցին երկրից։ Աքսորվածների թվում էին նաև պատմության մեջ «կարմիր (արյունարբու) սուլթան» անունով հայտնի Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (1876-1909թթ․) ընտանիքի անդամները։
Աբդուլ Համիդի ավագ որդին՝ Մեհմեթ Սելիմ էֆենդին Օսմանյան Թուրքիա վերադառնալու մտադրությամբ բնակություն է հաստատում Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սակայն Անկարայի կառավարությունը բողոքի նոտա հղելով Ֆրանսիային, որն այդ ժամանակ վերահսկողություն ուներ Սիրիայում, պահանջում է Սելիմ էֆենդիին վտարել այդ երկրից։
«Türkiye Gazetesi» թերթի թղթակից Էքրեմ Բուղրա Էքինջին, իր սյունակում անդրադարձ է արել Աբդուլ Համիդի ընտանիքի հետագա ճակատագրին, ներկայացնելով նաև սուլթանի ավագ որդու կյանքի մայրամուտին օգնության ձեռք մեկնած հայ մարդու դրվագը, որը բախտորոշիչ դեր է ունենում նրա համար։
Սիրիայից Բեյրութ տեղափոխվելուց հետո սուլթանի որդին մեծ զրկանքներ է կրում՝ նույնիսկ չկարողանալով վճարել տան վարձը։
Տան սեփականատարը լինելով հայ, մինչև նրա կյանքի վերջ՝ 1937թ․ չի վերցնում տան վարձի գումարը։
Լրագրողը, սակայն չի մանրամասնում բեյրութաբնակ հայի անունը։
Նշենք, որ նույնիսկ ըստ թուրք պատմաբանների՝ Սելիմ էֆենդիի հոր՝ Աբդուլ Համիդ 2-րդի օրոք Օսմանյան Թուրքիայում կոտորվել է շուրջ 300 հազար հայ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուսումանսիրության մեջ նշվում է, որ 2 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Ռազմական այդ գործարքը կարժենա 86.4 մլն եվրո։ Թուրքիայից նաև մասնագետներ կուղարկվեն Խորվաթիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |