Քաղաքական13:20, 27 Հունվար 2021
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպես կոչված՝ ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում:
Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը' հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը:
Այնուհետև Էրդողանը նշել է, թե իբր Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»:
Նրա խոսքով՝ Քարաբեքիրը «որբերի հայրն էր», որն «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստան-խմբ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և վերջիններիս բոլոր ծախսերը:
Անդրադառնալով դիմանկարի պատմությանը' Թուրքիայի նախագահը նշել է, որ այն Քարաբեքիրին էին նվիրել Տրապիզոնի որբերը, որոնք գտնվում էին փաշայի հովանու ներքո:
Էրդողանն ապաշուք թուրք զորավարի «երախտիքը» ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար գրել է.
«Դիմանկարի տակ արված գրությունը ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե որքան բարի և որքան մեծահոգի է եղել մեր նախնին.
Որբերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային... Տրապիզոնի հայ որբերի կողմից... Ռումի 1922թ. սեպտեմբերի 9»:
Նշենք, որ դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է:
Թուրքիայի նախագահի այս գրառմանն արձագանքել է այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը:
Փայլանը մասնավորապես գրել է.
«Այսպես կոչված այդ դիմանկարի պատմությունը գիտե՞ս, պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացել են, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքները կոտորվել են: Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |