Հասարակական10:35, 27 Հունվար 2021
Թուրքիայում ՌԴ դեսպանությունն արձագանքել է ռուս զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին Ստամբուլում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ պատահած միջադեպի կապակցությամբ:
Դեսպանությունը, դիմելով Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիներին, ընդգծել է անձնական անվտանգային միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև կոչ արել՝ սպառնալիքի դեպքում դիմել ոստիկանություն:
«Զբոսաշրջիկներին կոչ ենք անում կապեր չհաստատել կասկածելի անձանց հետ, հեռու մնալ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանցից, խուսափել ցույցերի և ակցիաների վայր այցելելուց և հատկապես, երեկոյան և գիշերային ժամերին հեռու մնալ ոչ մարդաշատ փողոցներից»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել էր ՌԴ երեք քաղաքացիների՝ երկու տղամարդու ու մեկ կնոջ վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Չարագործն արդեն ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ նա տառապում է հոգեկան խանգարմամբ և նախկինում գործած 26 հանցանքների պատճառով բազմիցս դատվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |