Քաղաքական15:49, 29 Հունվար 2021
Էրդողանը կրոնակիցներին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցու լուսանկարով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարագի մասին լուսաբանելու և թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել:
Այս ընթացքում իր ալիքում արված մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն ենք հանդիպում:
Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ»: Դիմելով կրոնակից եղբայրներին, լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:
Լուսանկարում Սուրբ Առաքելոց եկեղեցու հետնամասում երևում է Կարսի «հայտնի» բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը: Պատահական չէ, որ Էրդողանի հրապարակած Առաքելոցի նկարը արվել է այնպիսի ռակուրսից, որտեղ պարզ երևում է նաև հայկական բերդը:
Նշենք, որ արաբերեն «ուրբաթ» բառը ալ-ջումա է, որը նշանակում է ժողով: Ի տարբերություն քրիստոնյաների, որոնց մոտ ոչ աշխատանքային և հանգստի օր է համարվում կիրակին, մուսուլմանների համար ոչ աշխատանքային օր է ուրբաթը: Չնայած որ մի շարք մուսուլմանական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ մուսուլմանները վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար, որը կոչվում է «հութբա»:
Հիշեցնենք, որ 937 թվականին Աբաս Բագրատունու կողմից կառուցված Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Եկեղեցին 1-ին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկյան սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործել է որպես հայկական եկեղեցի։ Թուրքերը Կարսը գրավելուց հետո եկեղեցին կրկին վերածում են մզկիթի:
Եկեղեցին տևական ժամանակ պահեստ ծառայելուց հետո 1970-1990 թվականներին դարձել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան: Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին 4-րդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում: Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |