Քաղաքական17:47, 01 Փետրվար 2021
Մոսկվան երկխոսության կոչ է անում Հունաստանին և Թուրքիային
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը չվերածվի հակամարտության գոտու, այլ մնա որպես համագործակցության հարթակ:
Գրուշկոն Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ երկխոսության կոչ է արել Թուրքիային և Հունաստանին:
«Մեր գործընկերներին և կողմերին կոչ ենք անում երկխոսություն սկսել, ինչպես ամրագրված է «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում»,-ասել է նա:
Փոխնախարարը մեկնաբանելով նաև թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերը, թե իբր Ռուսաստանը աջակցում է Հունաստանի՝ վերջերս պաշտոնապես իր տարածքային ջրերի ընդլայնման վերաբերյալ հայտարարությանը, ասել է.
«ՌԴ-ի դիրքորոշման մեջ փոփոխվող ոչինչ չկա և մենք այս ազդանշանները հաղորդում ենք մեր՝ և՛ հույն, և՛ թուրք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»:
Հիշեցնենք, որ Հունաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ իր տարածքային ջրերը ընդլայնվելու են սահմանի ողջ երկայնքով 6-ից 12 ծովային մղոն, ներառյալ կղզիները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |