Իրավական12:45, 03 Փետրվար 2021
ՄԻԵԴ-ն իր պատմության մեջ ամենաշատ իրավախախտման վճիռները կայացրել է ընդդեմ Թուրքիայի
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։
Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը։ «Նախորդ շաբաթ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր հիմնադրման 1959 թվականից ի վեր կայացված վճիռների վիճակագրությունն ըստ երկրների։ Թուրքիան իրավախախտումների տեսակետից կրկին պահպանել է իր առաջատար դիրքը։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան անհատական դիմումները թույլատրել է 1987 թվականին, հետևաբար այդ խախտումները տեղի են ունեցել ընդամենը 34 տարվա ընթացքում», -գրում է հեղինակը։
Ըստ հրապարակված տվյալների՝ ՄԻԵԴ-ը 1987-2020թթ․ Թուրքիայի դեմ ընդհանուր առմամբ 3․742 վճիռ է կայացրել, որոնցից 3․309-ի դեպքում Թուրքիան մեղադրվել է առմվազն մեկ իրավունքի ոտնահարման մեջ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի վերաբերյալ վճիռների 88․4 տոկոսի դեպքում այդ երկիրը մեղավոր է ճանաչվել իրավախախտում կատարելու մեջ։
Ուշագրավ է նաև, որ նշված ժամանակահատվածում Թուրքիան ամենից շատ մեղավոր է ճանաչվել արդար դատավարության սկզբունքը խախտելու համար։ Նման գործերի թիվը կազմել է 953։ Դրանցից 608 գործով ՄԻԵԴ-ը նաև եկել է այն եզրահանգման, որ Թուրքիայում դատավարությունները չափազանց երկար են ձգվում։ 787 դատական գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան ոտնահարել է դիմումատուի «ազատության և անվտանգութան իրավունքը»։ 688 դեպքում իրավունքների ոտնահարումը վերաբերել է «ունեցվածքի իրավունքին», իսկ 387 դեպքում՝ «խոսքի ազատության իրավունքին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |