Քաղաքական11:02, 04 Փետրվար 2021
ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ուսանողներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) Թուրքիայից պահանջել է ազատ արձակել Բողազիչի համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ուսանողներին ու ցուցարարներին:
Այս մասին OHCHR-ը գրառում է արել Twitter-ում:
Գրասենյակը դատապարտել է Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ուսանողների և ցուցարարների վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, դրանք որակելով՝ հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանություններ:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել խաղաղ ցույցերին մասնակցելու համար ձերբակալված ուսանողներին և ցուցարարներին, և ոստիկանությանը հորդորում ենք դադարեցնել ավելորդ ուժի գործադրումը: Մենք դատապարտում ենք պաշտոնատար անձանց կողմից հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանությունները, որոնք ատելություն և խտրականություն են հրահրում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ»,-նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։
Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։
Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց թիվը 2019թ դրությամբ կազմում էր 36.300։
Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն հարյուր համալսարանների ցանկի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |