Հասարակական17:08, 09 Փետրվար 2021
Թուրքիայում չեղարկել են հունարենի համաշխարհային օրվա առթիվ նախատեսված միջոցառումը

Թուրքիայում չեղյալ է հայտարարվել հունարենի համաշխարհային օրվա առթիվ նախապես ծրագրված միջոցառումը:
Նշենք, որ «Հունարենի համաշխարհային օրը» խորագրով միջոցառումը ծրագրված էր անցկացնել փետրվարի 9-ին: Այն կազմակերպել էին Անկարայի, Ստամբուլի և Թրակիայի համալսարանները՝ Թուրքիայում Հունաստանի դեսպանության աջակցությամբ:
Միջոցառման չեղարկման վերաբերյալ սոցցանցում գրառում է արել Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրության ֆակուլտետի ղեկավարությունը:
Ֆակուլտետի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառումը, որը նախատեսվում էր անցկացնել գիտական գործունեության շրջանակում չեղյալ է հայտարարվել, քանի որ իրենց նպատակը իբր թյուրըմբռնումների պատճառ է դարձել:
Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ չեղարկման պատճառը մինչ այդ սոցցանցում արված Հունաստանի դեմ ուղղված ատելության խոսքերն ու հակահունական գրառումներն են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |