Ռազմական11:27, 10 Փետրվար 2021
Թուրքիան հայտարարել է ռուսական «S-400»-ները մարտական հերթապահության մեջ չընդգրկելու մտադրության մասին

Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։
Աքարը նշել է, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:
«ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, որոնք նախկինում Վարշավայի պակտի անդամ են եղել, իրենց սպառազինության մեջ ունեն սովետական ժամանակներից մնացած զենքեր: Այդ զենքերը ՆԱՏՕ-ում գտնվելիս էլ պահպանվում է նրանց սպառազինություններում: Մենք էլ կառաջարկենք քննարկել այնպիսի մոդել, որը կիրառվում է Կրետեում գտնվող S-300-ների դեպքում»:
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |