Քաղաքական11:40, 11 Փետրվար 2021
Թուրքիայում հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար:
Այս մասին Ավազյանը գրառում է արել Twitter-ում, հրապարակելով նաև իրեն ուղղարկված հետաքննություն սկսելու մասին որոշման փաստաթղթերը:
Նշվում է, որ 2014-2018թթ. ընթացքում Ավազյանը Twitter-ում նախագահի հասցեին վիրավորական 8 հրապարակում է կատարել, որոնք հանցակազմ պարունակող արարք են որակվել:
Հիշեցնենք, որ սա Ավազյանի դեմ հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Նրան նաև քանիցս բերման են ենթարկել Թուրքիայի պաշտոնատար անձանց հասցեին սուր քննադատություններ հնչեցնելու համար:
Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։
Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 175.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 230.000-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փարիզում կայացել է «Խաղաղություն և անվտանգություն Ուկրաինայի համար» խորագրով հանդիպումը, որի ընթացքում հանդիպել են Թուրքիայի փոխնախագահը, Հունաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահը։

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի ու Սիրիայի հարցը։

Մարկո Ռուբիոն անդրադառնոլով Թուրքիայում ընթացող ցույցերին նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է աշխատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Քվերակությունն ընթացել է 3 փուլով, քանի որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ ձայների ⅔-ը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։
Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմության մոտեցումները և հրապարակել 5։30 րոպե տևողությամբ տեսանյութ։
Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |