Քաղաքական16:40, 11 Փետրվար 2021
Թուրքիան և Կատարը ցանկանում են ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կատար կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել այդ երկրի էմիր Թամիմ բեն Համիդի և ԱԳ ղեկավար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուրահման Ալ Սանի հետ: Այս մասին Twitter-ում գրառում է արել Չավուշօղլուն:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերվող և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին Կատարի ԱԳ ղեկավարը նշել է, որ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները շատ կարևոր և հատուկ են:
Ի պատասխան Ալ Սանիի, Չավուշօղլուն հայտնել է, որ Կատարի հետ Թուրքիայի հարաբերությունները օրեցօր ավելի են ուժեղանում և զարգանում:
Չավուշօղլուն, անդրադառնալով նաև Կատարի և Ծոցի երկրների միջև կարգավորման գործընթացին, նշել է, որ Ծոցի տարածաշրջանի կայունությունն, անվտանգությունն ու բարօրությունը բխում է Թուրքիայի շահերից և հավելել, որ Թուրքիան ցանկանում է բարելավել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների ու կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ՝ Ծոցի համագործակցության խորդուրդն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |