Ռազմական15:59, 12 Փետրվար 2021
Թուրքիան ծով է իջեցրել առաջին հեռակառավարվող հարվածային մոտորանավակը

Թուրքիայում փորձարկումների նպատակով ծով է իջեցվել «ULAQ» սերիայի 1-ին հեռակառավարվող հարվածային մոտորանավակը։ Այն նախագծվել և արտադրվել է թուրքական «Ares» նավաշինարանի և «Meteksan Savunma» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից:
Մոտորանավակը կարող է կառավարվել ինչպես ցամաքում տեղակայված հրամանատարական կետից, այնպես էլ շարժական կայանից ու ռազմածովային ուժերին պատկանող տարբեր վերջրյա պլատֆորմներից: Կոմպոզիտային նյութերից հավաքված մոտորանավակը նախատեսված է հետախուզական, ծովային մարտերի, ասիմետրիկ պատերազմի, զինված ուղեկցման, ստրատեգիական օբյեկտների պաշտպանության, պարեկության և այլ գործողությունների համար:
Նշված առաջադրանքներն իրականացնելու համար այն համալրված է տարբեր տեսակի հրթիռներով, այդ՝ թվում կառավարվող:
Հեռակառավարվող մոտորանավակը կարող է անցնել 400 կմ տարածություն 65կմ/ժամ արագությամբ, համալրված է թուրքական հեռահաղորդակցության համակարգերով, ցերեկային և գիշերային տեսանելիության սարքերով, արհեստական բանականությամբ և կարող է աշխատել ինքնավար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |