Քաղաքական13:49, 15 Փետրվար 2021
Թուրք հաքերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը

Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրիի և նրա անդամակցած Նիդերլանդների Աշխատավորական կուսակցության (PvdA) պաշտոնակայքերը ենթարկվել են թուրք հաքերների հարձակմանը։ Արդյունքում նշված կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել։
Աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ հարձակման աղբյուրը արտասահմանյան է եղել։ Իսկ Քեթի Փիրին հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թուրք հաքերները։ ԵԽ պատգամավորը իրեն և իր կուսակցությանը պատկանող կայքերի դեմ իրականացված հարձակումը որակել է որպես «աննախադեպ և մտահոգիչ»։
Փիրիի համոզմամբ՝ հարձակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ շաբաթ ինքը հանդես է եկել Բողազիչի համալսարանի ուսանողներին, ինչպես նաև՝ երկար ժամանակ ազատազրկված Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDPժ-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դիմիրթաշին և բիզնեսմեն Օսման Քավալային աջակցելու կոչով։ Նա թվիթերյան գրառմամբ պահանջել էր ազատ արձակել վերջիններիս և պնդել, որ շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար։
Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կիսվել էր Քեթի Փիրիի գրառմամբ ու գրել․ «Դու ծերանալու ես քո կեղտոտ պահանջների հետ միասին։ Բայց այդ վատ ցանկություններդ Թուրքիայում երբեք չեն իրականանալու»։
Մյուս կողմից, թուրքական «Anka Neferler Tim» հաքերային խումբը սոցցանցերում կատարած գրառմամբ հաստատել է, որ հարձակումն իրենք են կատարել․ «Հոլանդացի քաղաքական գործիչ Քեթի Փիրիի և նրա կուսակցության՝ Աշխատավորական կուսակցության կայքերի հասանելիությունը արգելափակել ենք։ Ճանաչեք Ձեր չափը», - ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԵԽ հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին հայտնի է Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ իր խիստ քննադատական զեկույցներով, ինչի համար նախկինում էլ ենթարկվել է թուրք հաքերների հարձակումներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |