Ռազմական17:25, 15 Փետրվար 2021
Իրաքյան Քուրդիստան ներխուժած թուրքական զինուժը ջախջախվելով հետ է շպրտվել

Իրաքի հյուսիսային Քուրդիստան ինքնավար շրջանի Դոհուկ նահանգի Գարե բնակավայրում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով զավթողական գործողություններ իրականացնող թուրքական զինուժը ջախջախվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման մամուլի ծառայությունը։
ԺՊՈՒ–ի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ փետրվարի 13-14-ին թուրքական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները բազմիցս ռմբակոծել են շրջանի մի շարք բնակավայրեր։
Սակայն քրդական ուժերը համառ դիմադրություն են ցույց տվել Թուրքիայի հարձակումներին։ ԺՊՈՒ մամուլի կենտրոնը հայտնում է, որ կազմակերպված երկու պատասխան գործողությամբ թուրքական հարձակողական ուժերը չեզոքացվել են։ «Թուրքական իբրև թե ընտրյալ կայազորները հզոր հակահարված են ստացել և խուճապի մատնվել։
Ջախջախված թուրքական բանակը, թաթախված սեփական քաղաքացիների արյամբ, հարկադրած է եղել հետ քաշվել»,- ասված է ԺՊՈՒ հայտարարության մեջ։ Աղբյուրը նշում է, որ Գարայի շրջանը փետրվարի 10-ից պարբերաբար ենթարկվում է թուրքական զինուժի հարձակումներին։
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստան անվամբ հայտնի քրդաբնակ շրջանում Թուրքիան փետրվարի 10-ից իրականացնում է «Արծվի մագիլ -2» ռազմական գործողությունը, որը թուրքական կողմի պնդմամբ, ուղղված է «ահաբեկչության դեմ պայքարին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |