Ռազմական12:07, 16 Փետրվար 2021
Թուրքիան անհանգստացած է Հունաստանի և Իսրայելի ռազմական համագործակցությունից

Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից այլ երկրների հետ զենքի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել:
Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը «Հունաստանի համագործակցությունը Իսրայելի հետ. նոր պայմանագիր ընդդեմ Թուրքիայի» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարել Հունաստանի ու Իսրայելի միջև համաձայնեցված 1.68 մլրդ դոլարի ռազմական պայմանագրին՝ այն անվանելով սադրանք Աթենքի կողմից:
Պայմանագրի շրջանակներում Իսրայելը Հունաստանին կվաճառի 10 Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Իսրայելի պաշտպանության էլեկտրոնային ‘’Elbit Systems’’ ընկերությունը Հունաստանում կհիմնի թռիչքների դպրոց, մարզելու համար Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներին:
Ըստ թուրքական աղբյուրի՝ չնայած ոչ բարվոք տնտեսական վիճակին՝ Հունաստանը նախ Ֆրանսիայի, ապա Իսրայելի հետ կնքած ռազմական պայմանագրերով ցանկանում է իր ռազմաօդային և ռազմածովային ուժերի բալանսի բերել Թուրքականի հետ, քանի որ վերջին շրջանում բավականին հետ է մնացել: Նշվում է, որ հատկապես օդում Աթենքը ձգտում է միջոցներ ձեռք բերել վերջերս մի շարք հաջողություններ գրանցած թուրքական անօդաչուների դեմ պայքարելու համար:
Բացի դրանից, աղբյուրի տեղեկություններով Աթենքը Իրայելից 39 մլն դոլարով 2 AV HERON ԱԹՍ կվարձակալի 3 տարի ժամկետով, որոնք արդեն 3 ամիս անց կտեղափոխվեն Հունաստանի Սկիրոս կղզում տեղակայված 135-րդ ավիաբազա:
Ըստ թուրքական մամուլի Հունաստանի քայլերը սադրում են իրավիճակը, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է Հունաստանի հետ առկա խնդիրները լուծելու հարցում բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Նշենք նաև, որ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին զուգընթաց Անկարան շարունակում է նավթագազային հորատումները Հունաստանի կողմից բացառիկ տնտեսական գոտի հայտարարված ջրային տարածքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |