Տարածաշրջան17:05, 17 Փետրվար 2021
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել
Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Ըստ հայտարարության՝ կողմերը շարունակում են կարևորել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցը, հավելելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Նրանք դատապարտել են Սիրիայի տարածքում շարունակվող իսրայելական բանակի ռազմական հարձակումները:
Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին դեմ պայքարի հարցում։
Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը դատապարտել են Սիրիայի նավթի վաճառքից ստացված եկամտի ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը, դեմ արտահայտվելով օտարերկրյա միջամտությանը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին եւ դրսից դրա ավարտի վերջնաժամկետի պարտադրմանը:
Աստանյան ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպումը Սիրիայի հարցով տեղի կունենա Նուր-Սուլթանում՝ 2021 թվականի կեսերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |