Քաղաքական13:30, 17 Փետրվար 2021
Էրդողանը բառացիորեն կրկնել է իշխող կուսակցության նախկին ղեկավարի հին ելույթը (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթների հեղինակների երևակայությունն, ինչպես երևում է, սպառվել է։ Թուրքական մամուլում հրապարակված տեղեկության համաձայն՝ Էրդողանը 2021թ․ փետրվարի 16-ի ելույթում բառացիորեն կրկնել է ԱԶԿ նախկին ղեկավար Բինալի Յըլդըրըմի՝ 2017թ․ ելույթը։
Ելույթների նմանությունը նկատել է «Twitter»-ի թուրք օգտատերերից մեկը, ով կողք–կողքի է դրել երկու ելույթների տեսագրությունները, որտեղ Յըլդըրըմն ու Էրդողանը 4 տարվա տարբերությամբ նույն խոսքերն են արտասանում։ ՏԵսագրությունն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում և ակտիվ քննարկումների առիթ դարձել։
Ելույթը վերաբերում է մամուլում և երիտասարդության շրջանում օգտագործվող թուրքերենին։ Ներկայացնում ենք կրկնվող հատվածի թարգմանությունը․ «Սոցիալական մեդիայի լեզուն դառնում է մեր երիտասարդների գրավոր խոսքը, նրանց հաղորդակցման լեզուն։ Անիմաստ հապավումները, բառերի միջև խցկված օտար բառերը, ջարդրտված նախադասությունները, անիմաստ արտահայտությունները օրեցօր ավելի սովորական են դառնում։ Մենք պարտավոր ենք դադարեցնել լեզվի այս քայքայումը, լեզու, որ ավելի շատ նման է ինչ-որ նորահայտ «ծտի լեզվի», քան թուրքերենի։ Այն անպտուղ է դարձնում մեր լեզուն, խզում է սերունդների միջև հաղորդակցությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |