Իրավական13:06, 18 Փետրվար 2021
«Հինգ կոպեկանոց» դատական հայց Էրդողանի դեմ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձյալ դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին:
Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Քըլչդարօղլուի հասցեին։
Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովի ժամանակ Հյուսիային Իրաքի (իրաքյան Քուրդիստա) տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայողի ոչնչացման դեպքի առթիվ մեղադրել էր Էրդողանին՝ հայտարարելով, որ այդ 13 զոհի գկխավոր պատասխանատուն ու մեղավորը Էրդողանն է։
Թուրքիայի նախագահը իրեն ուղղված մեղադրանքին ի պատասխան ընդդիմադիր գործչին անվանել է «Աներես, անդաստիարակ հարիֆ»։
Քըլըչդարօղլուն իրեն վիրավորելու համար Էրդողանի դեմ 5 ղուրուշ (կոպեկ) խոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել և հայտարարել, որ մինչև վերջ պաշտպանելու է զոհվածների իրավունքների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |